Հանրագիտարան

ԹԱԴԵՎՈՍ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Ծնվել է Իրանի Մակու քաղաքում, դարբնի ընտանիքում։ 1907թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Առաջադիմական հայացքներ պրոպագանդելու համար 1913-17թթ եղել է քաղաքական վտարանդի Եվրոպայում: Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո Երևանի պետական համալսարանում դասավանդել է հայ հասարակական մտքի պատմություն և տնտեսության զարգացման պատմություն։ Հեղինակել է արժեքավոր բազմաթիվ հետազոտություններ, որտեղ գիտականորեն մեկնաբանված են տնտեսագիտության, Հայաստանի տնտեսական զարգացման, հայ հասարակական հոսանքների ձևավորման, հայ գրականության և պատմության էական հարցեր։ «Կարլ Մարքսի տնտեսական զարգացման թեորիան» (1925թ.) աշխատության մեջ այն միտքն է զարգացրել, որ ասիական արտադրաեղանակը նշանավորում է հասարակական ուրույն տնտեսակարգ, և որ արժեքի կատեգորիան հատուկ է ոչ միայն կապիտալիստական, այլև նախակապիտայիստական հասարակարգերին։ 1928-31թթ հրատարակված իր գրքույկներում հանգամանորեն ու յուրովի արծարծել է պարզ և ընդլայնված վերարտադրությունների տակավին չլուծված հարցերը՝ միաժամանակ հակադրվելով Ռ.Լյուքսեմբուրգի՝ վերարտադրության մարքսյան տեսության վերանայման փորձերին։ Հայաստանի նյութական մշակույթի ու տնտեսական զարգացման պատմությանը նվիրված իր աշխատություններում նոր լույս է սփռել քննարկվող հարցերի վրա, ինչպիսիք են բահրան ու մյուլքը 14-18-րդ դարերի Հայաստանում, հայ շինականի վարձատրությունը 5-րդ դարում, հայ վիմագրերը։ «Հաս, սակ ու բաժ» (1926թ.) ուսումնասիրությամբ պարզել է այդ հասկացությունների գիտական որոշակի նշանակությունը։ Գեղագիտական ճիշտ մեկնակետից է վերլուծել Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Մուրացանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանիստեղծագործությունների հասարակական արժեքը։ Պատմագետը լուրջ ուշադրություն է դարձրել հայ հասարակական գաղափարախոսությունների զարգացման, ազատագրական շարժման և այլ հարցերին։ «Արսեն Թոխմախյան» (1926թ.) գրքույկում օբյեկտիվորեն բացահայտել է հայ ազատագրական շարժման հասունացած ներհակությունները՝ դրվատելով նրա դեմոկրատական փաղանգի ճիշտ տակտիկան։ Նա նշել Է, որ Մ.Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ից են ընձյուղում հայ նոր գրականության ազգայնական երկերը։ Ըստ նրա, այդ գիրքը և Շ.Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը արտահայտում են Հայաստանում բուրժուադեմոկրատական կարգեր հաստատելու ձգտումներ։ Մեծ է նրա դերը հայ բառարանագրության բնագավառում։ Եղել է «Ռուս-հայերեն նոր բառարան»-ի (հ.1-2, 1933-35թթ) հեղինակներից, «Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան»-ի (1964թ.) հեղինակը, որն ամփոփում է տնտեսագիտությանն ու դրան անմիջապես առնչվող գիտություններին վերաբերող բառերն ու տերմինաբանությունը։ Գերմաներենից թարգմանել է Կ.Մարքսի «Կապիտալ»-ի 1-ին հատորը (հրտ.՝ 1933թ.)։ Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո գնդակահարել են՝ որպես «ժողովրդի թշնամի»: