Zark Foundation

Թաթուլ Դիլաքյան

Թաթուլ Դիլաքյան

Դերասան

13 ապրիլ, 1913 - 12 օգոստոս, 1975

Ծնվել է Վանում: Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, ապա` Երևան: 1929-31թթ սովորել է Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) ստուդիայում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: 1929թ-ից աշխատել է նույն թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Կալդերոնի «Տիկին անտեսանելին» (Կոսմե), Վ.Շեքսպիրի «Լիր Արքա» (Ծաղրածու), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Օգսեն), Գ.Տեր-Գրիգորյանի «Մեռնող Ֆլորան» (Խատուտիկ), Վ.Փափազյանի «Ժայռ» (Մարտիրոս), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Օսեփ) և այլն: Երգել է նաև էստրադայում: 1934թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Գիքոր» (1934թ.), «Սևանի ձկնորսները» (1939թ.), «Կարո» (1939թ.), «Մեր կոլխոզի մարդիկ» (1940թ.), «Լեռնային լճի գաղտնիքը» (1947թ.), «Առաջին սիրո երգը» (1953թ.), «Նվագախմբի տղաները» (1954թ.), «Թանկարժեք նվեր» (1956թ.), «Ճանապարհ» (1962թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Ժայռ» (1974թ.) և այլ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: