Zark Foundation

Թաթուլ Հուրյան

Թաթուլ Հուրյան

Բանաստեղծ

4 հուլիս, 1912 - 21 հունիս, 1942

Թաթուլ Խաչատրյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Թեջրլու գյուղում: Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվելով՝ անցել է Անդրկովկաս: Բնակություն է հաստատել Երևանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում, այնուհետև տեղափոխվել Զեյվա (այժմ՝ Տարոնիկ), ապա՝ ՀՀ Էվջիլար (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզի Արազափ) գյուղ։ Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում: 1931թ. ավարտել է Մոսկվայի խմբագրա-հրատարակչական ինստիտուտի գրական ֆակուլտետը։ Խորհրդային տարիներին մեղադրվել է ազգայնականության մեջ, հալածանքների պատճառով թողել է Բաքուն և տեղափոխվել Արցախ։ 1932թ. տպագրվել է նրա «Հողի արյունը» առաջին ժողովածուն: Այնուհետև լույս են տեսել գրողի «Դնեպր» (1933թ.), «Հասակ» (1934թ.), «Պոեմներ» (1941թ.) ժողովածուները: Նրա քնարերգության հիմնական թեման սոցիալիստական հայրենիքի ծաղկումն է, սովետական մարդու բարոյական նկարագիրը: Ռազմաճակատում գրած բանաստեղծություններն աչքի են ընկնում հայրենասիրությամբ («Աևաստոպոլ» շարքը, 1942թ.): Ետմահու հրատարակվել են նրա «Աստղ» (1943թ.), «Ֆրիկ» (պատմական դրամա, 1945թ.), «Բանաստեղծություններ և պոեմներ» (1949թ.), «Երկրի հետ» (1951թ.), «Հուշարձան» (1970թ.) գրքերը, «Սայաթ-Նովա» պոեմը: Եղել է Արցախի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկը։ Արժանացել է Եղիշե Չարենցի քաջալերանքին և բարձր գնահատականին: 1941թ. կամավոր մեկնել է ռազմաճակատ, զոհվել Սևաստոպոլի պաշտպանական մարտում: Թաթուլ Հուրյանի անունով է կոչվում ՀՀ Արմավիրի մարզի Արազափ գյուղի դպրոցը: