Հանրագիտարան
ԹԱՄԱՐԱ ԼԻՍԻՑՅԱՆ
Կինոռեժիսոր
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է օպերային երգիչ Պավել Լիսիցյանի զարմիկը: 1939թ. սովորել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1941թ. և 1944-46թթ ուսումը շարունակել է Մոսկվայի քաղաքային թատերական ուսումնարանում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1952-54թթ սովորել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1959թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Կոզինցևի արվեստանոցը: Հետպատերազմյան տարիներին աշխատել է Իտալիայի «Սովէքսպորտֆիլմ»-ում: Հեղինակել է մի շարք գիտահանրամատչելի, գովազդային, կարճամետրաժ ֆիլմեր, հոլովակներ, սցենարներ: Եղել է մի շարք հին ֆիլմերի վերականգնման ռեժիսորը` «Պետրոս Մեծ», «Խաչակիրները» և այլն: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Սոմբրերո» (1959թ.), «Նորը Արևելքում» (1962թ.), «Ֆիթիլ» (1965թ.), «Չիպոլինո» (1972թ.), «Գրետա ամառանոցի գաղտնիքը» (1983թ.), «Խորհրդավոր ժառանգը» (1987թ.) և այլն: 1985թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: