Հանրագիտարան
ԹԱՄԱՐ ՕԳԱՆԵԶՈՎԱ
Դերասանուհի
Ծնվել է Բաթումում: 1914թ. ավարտել է Ժնևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, 1917թ.՝ Ն.Մասսալիտինովի և Ն.Պոդգոռնու թատերական դպրոցը (Մոսկվա)։ Բեմական գործունեությունն սկսել է Ն.Բալիևի«Չղջիկ» թատրոնում (1917-22թթ)։ Խաղացել է նաև Կորշի (1923-24թթ) և Սարատովի էքսցենտրիկ ներկայացումների (1924-25թթ) թատրոններում։ 1925թ-ից եղել է Մոսսովետի թատրոնի դերասանուհի։ Խաղացած ներկայացումներից են՝ Սարդուի «Ֆլանդրիա» (Դոլորես), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլիա), «Վինձորի զվարճասեր կանայք» (Կվիկլի), Ա.Չեխովի «Ճայը» (Արկադինա), Լոպե դե Վեգայի «Սիրահարված հնարամիտ աղջիկը» (Բելիսա), Մ.Գորկու «Սոմովը և ուրիշներ» (Աննա Սոմովա), Սոֆրոնովի «Քո ժպիտը միլիոն արժե» (Պոդուշկինա), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ» (Զարուհի) և այլն։ Նկարահանվել է «Սատանայի բույնը» (1919թ.), «Դավաճանը» (1926թ.), «Տասներկու ուղևորներ» (1961թ., «Հայֆիլմ») ֆիլմերում։ 1947թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1958թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: