Հանրագիտարան
ԹԱՄԲՈՒՐԻ ՀԱՐՈՒԹԻՆ
Աշուղ, երաժիշտ, երգիչ
Եղել է սազանդար-աշուղ, թամբուրահար, երգիչ, տեսաբան և մանկավարժ: 1730-ական թվականներին որպես կատարող-երաժիշտ ծառայել է սուլթան Մահմուդ Ա-ի (1730-56թթ) պալատում: Տիրապետել է մի քանի լեզուների: 1736թ. Թուրքիայի մեծ վեզիր Մուստաֆա փաշայի շքախմբի կազմում այցելել է Իրան: Երկու տարի ծառայել է Նադիր շահին՝ վերջինիս հնդկական արշավանքների տարիներին: Դաստիարակել է աշակերտներ: Այստեղ էլ շարադրել է իր՝ «Պատմություն Թահմազ Ղուլու (Նադիր շահի պատմությունը)» և «Արևելյան երաժշտության ձեռնարկ» աշխատությունները (երկուսն էլ հայատառ թուրքերեն): Վերադառնալով Կ.Պոլիս, հանրօգուտ գործունեություն է ծավալել: