Հանրագիտարան

ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1954թ. օգոստոսի 23-ին, Ստեփանակերտում: Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Արվեստի ժողովրդական համալսարանը՝ ստանալով դերասանի վկայական։ Ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան: Դասախոսել է Երևանի և Աբովյանի տարբեր բուհերում («Գեղարվեստաթատերական ինստիտուտ», «Երևան», «Հատիս», «Անանիա Շիրակացի» և ճարտարագիտական համալսարաններ): Աշխատել է Երևանի մասնագիտական կողմնորոշման կենտրոնում որպես խմբագիր, 1988-91թթ՝ որպես բաժնի վարիչ: 1997թ. աշխատել է Բարձրագույն կրթության պրոբլեմների գիտահետազոտական կենտրոնի հրատարակչության բաժնում որպես խմբագիր: 2005-07թթ եղել է «Պետություն և գործարարություն» թերթի հիմնադիր-խմբագիրը: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա մի շարք գրքեր՝ «Սիրո աղոթքներ» (1992թ., բանաստեղծություններ), «Ղարաբաղի ճակատագիրը» (2007թ., պատմավեպ), «Փլուզված սիրո հովիտներ» (2008թ., վեպ), «Արյան հիշողություն» (2009թ., վեպ), «Գրչով և զենքով» (2010թ., Թաթուլ Հուրյանի կյանքը և գործունեությունը), «Դատապարտված մենություն» (2010թ.), «Արյան վրեժ» (2011թ.), «Երջանկության դեղատոմսը» (2012թ.), «Օտար երազներ» (2014թ.), «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» (2015թ., վեպ), «Չսպիացող հոգիների ցավը» (2016թ., վեպ), «Ապրիլյան հերոսամարտ» (2017թ., վիպակ), «Հայի գենը» (2018թ., վեպ) և այլն։ 1986թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Անդամակցում է նաև ԲՀԳ միջազգային ակադեմիային: 2011թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի տարվա դափնեկրի կոչման, 2014թ.՝ ԲՀԳ միջազգային ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» մեդալի, իսկ հայրենասիրական աշխատանքներ լուսաբանելու համար՝ Արցախի ԱԿԱՀ միության «Հայրենիք և հավատ» ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի անվանակարգում դիպլոմի, 2016թ.՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի անվանակարգում 2-րդ մրցանակի («Չսպիացած հոգիների ցավը» գրքի համար) և ՀՀ Պն «Գարեգին Նժդեհ» ու Արցախի «Մայրական երախտագիտություն» հուշամեդալների, 2017թ.՝ ՀՀ Պն «Մարշալ Օհանյան» հուշամեդալի, 2018թ.՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի գծով 3-րդ գրական մրցանակի («Ապրիլյան հերոսամարտ» գրքի համար), 2019թ.՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության գրական մրցանակի («Հայի գենը» վեպի համար):