Հանրագիտարան
ԺՈՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1946թ. դեկտեմբերի 28-ին, ՀՀ Արմավիր քաղաքում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1975թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1983թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նույն թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների՝ «Դանթեն և Հայաստանը» (2001թ., Ռավեննա, Իտալիա), «Հայկական գեղանկարներ Մոսկվայում» (2008թ.), «Հայ նկարիչները Մոսկվայում» (2012թ.), Ցուցահանդես Երևանի գեղարվեստի ակադեմիայում (2011թ.): 1995թ-ից նկարչություն է դասավանդում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (2010թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, ԱՄԷ և այլ երկրների մասնավոր հավաքածուներում ու թանգարաններում: 2015թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: