Zark Foundation

Ինգա Ավդալյան

Ինգա Ավդալյան

Պարուհի, պարուսույց

Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 25-ին, Երևանում: Պարողներ Գագիկ և Նունե Ավդալյանների դուստրն է, Ինգա Ավդալյանի քույրը: 1994թ-ից հաճախել է Երևանի Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» անսամբլ: 1997-2001թթ սովորել է Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 ֆրանսիական դպրոցում: 2001թ. մեկնել է Իրան և մասնակցել պարային փառատոնի: Նույն թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժին: 2005թ. պետական քննությանը, որպես կուրսի առաջատար պարուհի ընտրվել է Հայաստանի պարի պետական անսամբլի ղեկավարության կողմից և 2006թ-ից անցել աշխատանքի անսամբլի հիմնական կազմ: 2007թ. մեկնել է հյուրախաղերի Մոսկվա և Կրեմլում հանդես եկել համերգային շարքով: 2010թ. հյուրախաղերով եղել է Քուվեյթում, 2015թ.՝ Ստամբուլում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում և քաղաքներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քյոլն, Համբուրգ, Բարսելոնա, Վալենսիա, Կահիրե, Ալեքսանդրիա, Փարիզ, Մարսել, Լիոն, Հոլանդիա, Սիրիա, Կրասնոդար, Սոչի, Արմավիր, Դոնի Ռոստով, Վրաստան և այլն: 2007թ-ից հանդես է եկել հետևյալ մենապարերում՝ «Գարնանային անուրջներ», «Աստվածուհիներ», «Կինտոներ», «Արցախի», «Որսորդներ» (բեմադրվել է Ինգա Ավդալյանի վրա և միայն ինքն է մենապարել), «Սուսերով պար» և այլն: Վերջին պարով ներկայացել է մի շարք կառավարական համերգների: 2016թ-ից դասավանդում է Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային անսամբլում: 2020թ-ից հանդիսանում է Վ.Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միութան անդամ հանդիսացող «Կռունկներ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարութան պատվոգրի, 2017թ.՝ ԼՂՀ ՊԲ պատվոգրի, 2019թ.՝ Երևանի քաղաքի «Մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալի, 2023թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: