Հանրագիտարան
ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1946թ. հոկտեմբերի 1-ին, ՀՀ Շիրակի մարզի Այգաբաց գյուղում: 1966թ. ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1966թ-ից դասավանդում է նույն բուհում (1985թ-ից` ամբիոնի վարիչ, 1994թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է «Գեղագիտական դաստիարակության տեսություն: Գեղագիտական դաստիարակության սկզբունքները» (1990թ.), «Նատյուրմորտ: Պեյզաժ» (1990թ., ալբոմ), «Գեղարվեստական կրթության հայեցակերպը հանրակրթական դպրոցում» (1997թ.) և այլ աշխատություններ: 1986թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծել է բնանկարներ` «Լեռնային վտակ», «Գարուն», «Մարգագետին ճահճում» (երեքն էլ` 1998թ.), «Արագած», «Հայկական մոտիվ», «Կեսօր» (երեքն էլ` 1999թ.), «Ճահճուտ» (2000թ.), «Ծաղիկներ» (2000-01թթ, շարք) և այլն, նատյուրմորտներ` «Փշերով նատյուրմորտ» (1992թ.), «Գարնանային նատյուրմորտ» (1998թ.) և այլն: 1993թ. ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1998թ-ից ՀՀ ՄԳԱ և Մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: