Հանրագիտարան
ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դերասան, բեմադրիչ
Ծնվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: 1926-37թթ աշխատել է Տաշքենդի, 1937-53թթ` Կիրովաբադի, 1953թ-ից` Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական) թատրոններում` որպես դերասան: 1946-53թթ եղել է Կիրովաբադի հայկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո) և այլն: 1986թ. նկարահանվել է «Խոշոր շահում» ֆիլմում: Գրել է պիեսներ: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ` Գյումրի):