Հանրագիտարան

ԼԵՎՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է Նյու Յորքում: Պարարվեստի նախնական կրթությունն ստացել է Նյու Յորքում՝ Սեդա Սյունու ստուդիայում, ապա աշակերտել Միխայիլ Մորդկինին և Միխայիլ Ֆոկինին։ 1937-46թթ որպես դասական բալետի մենապարող հանդես է եկել Մ.Մորդկինի պարախմբում և «Բալե թիետրում», 1946-54թթ՝ Մոնտե Կառլոյի «Ռուսական բալետ», «Լը բալե Շանզ Էլիզե» և Սան Ֆրանցիսկոյի բալետային խմբերում։ Դերապարերից են՝ Ֆրանց (Դելիբի «Կոպելիա»), Վարդի տեսիլք («Վարդի տեսիլք», երաժշտությունը Կ.Վեբերի), «Գեղեցիկ Դանուբ» (երաժշտությունը Յ.Շտրաուսի), Զ.Մորոսի «Ֆրենկի և Ջոննի», Ռ.Գլիերի «Կարմիր կակաչ» և այլն։ 1956թ-ից բեմադրել է պարային մանրապատումներ («Սոմբրերո», «Մազուրկա» և այլն)։ 1958թ. Նյու Յորքի Ուայթ Փլեյնսում հիմնել է «Լեոն Դանիելյան բալետի դպրոց» դասական պարարվեստի դպրոցը։ 1967-79թթ եղել է Ամերիկյան բալետի թատրոնի տնօրենը: 1982-91թթ բալետ է դասավանդել Թեքսասի համալսարանում, որտեղ ստացել է արվեստի պրոֆեսորի կոչում: Համալսարանի պարի ստուդիան կոչվում է իր անունով: Մահացել է ԱՄՆ Քոննեկտիկուտ նահանգի Կանաան քաղաքում: