Հանրագիտարան
ԼԵՎՈՆ ՉԱՈՒՇՅԱՆ
Կոմպոզիտոր
Ծնվել է Երևանում: Եղել է թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին: 1969թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական, 1970թ.` Գեորգի Սարաջյանի դաշնամուրային դասարանները: 1972թ. ավարտել է նույն հաստատության ասպիրանտուրան՝ Էդվարդ Միրզոայնի ղեկավարությամբ: 1970-2000թթ աշխատել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես մասնագիտական դաշնամուրի դասատու: 1973թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, սկզբում խմբավարական, իսկ 2000թ-ից՝ ստեղծագործական ամբիոնում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 1979-86թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը, 1986-91թթ` փոխնախագահը, 1994թ-ից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահը: 1995-2000թթ ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին կից Սիմֆոնիկ երաժշտության կենտրոնը: 1984թ. գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, որը 1985թ. շահել է հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ: Գրել է նաև սիմֆոնիկ երկու պոեմ (1969թ., 1971թ.), դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի (1964-73թթ), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1971թ.), ֆլեյտայի և կամերային նվագախմբի (1979թ.) համար կոնցերտներ, 4 կվարտետ (1980թ., 1983թ., 1988թ., 1994թ.), գործիքային սոնատներ, ռոմանսներ (Ա.Իսահակյանի խոսքերով), վոկալ շարքեր, խմբերգեր: 1969թ. Համամիութենական մրցույթում «Սիմֆոնիկ պոեմ» ստեղծագործությունն արժանացել է երկրորդ մրցանակի և դափնեկրի կոչման: 1974թ. արժանացել է Պետական երիտասարդական մրցանակի դափնեկրի կոչման: 1983թ. Փարիզում արժանացել է «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: