Հանրագիտարան

ԼԻԼԻԹ ԶԱՔԱՐՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1986թ. հուլիսի 27-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը՝ Էլզա Թանդիլյանի դասարանը: 2008թ. ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիան, 2010թ.` կոնսերվատորիայի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը: Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Իրանում, Կիպրոսում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ղազախստանում, Լեհաստանում և այլուր: Մասնակցել է նաև պրոֆեսորներ Ա.Սկավրոնսկու, Ր.Բուհբինդերի և Վ.Կրայնևի վարպետության դասերին: Հանդես է եկել Ղազախստանի և Կիսլովոդսկի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հետ: Արժանացել է մի շարք մրցանակների` Դ.Շոստակովիչի անվան համառուսական մրցույթի դափնեկիր (1996թ.), Շոպենի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ (1997թ., Հարավսլավիա), «Grand Concours International de Piano» 1-ին մրցանակ (1998թ., Ֆրանսիա), «Ժառանգություն» Համահայկական միջազգային մրցույթի դափնեկիր (2000թ.), Դելֆյան խաղերի դափնեկիր (2005թ., Ուկրաինա), Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ (2007թ., Հայաստան) և այլն: 2005թ-ից աշխատում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում, 2008թ-ից` Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 2010թ-ից որպես ասիստենտ աշխատում է Երևանի պետական կոնսերվատորիայում` Ս.Զաքարյանի դասարանում: 2011թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: