Հանրագիտարան

ԼԻԼԻԹ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է 1963թ. մարտի 11-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987-92թթ աշխատել է «Արևիկ» հրատարակչությունում որպես խմբագիր, 1992թ-ից՝ ՀԳՄ-ում որպես գրական բաժանմունքների համակարգող, ՀԳՄ նախագահի մշակույթի և գրահրատարակչական աշխատանքների գծով օգնական։ Աշխատում է «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունում։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են Հայաստանի և արտերկրի մամուլում։ Գրել է նաև մանուկների համար։ 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Անդամակցում է նաև Հայաստանի Հանրային խորհրդին։ Հրատարակվել են նրա «Սիրո մանանա» (1992թ.), «Հոգի և մարմին» (1999թ.), «Աստծո պատվիրանը» (մանկական, 2002թ.), «Հոգու ներկայացում» (2004թ.), «Հայոց տառերի հեքիաթը» (2012թ.) գրքերը։ Ռուսերենից թարգմանել է Հելենա Կրիժանովա-Բրինձովայի «Դուշան» մանկական վիպակը (1989թ.)։ 1989թ. լավագույն երգի տեքստի համար արժանացել է հանրապետական մրցանակի, 1992թ. «Սիրո մանանա» ժողովածուի համար՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի: 1996թ. մասնակցել է ՀԳՄ մրցույթին և շահել Վիեննայում Հովհաննես Շիրազի անունը կրող դպրոցի օրհներգի հեղինակը լինելու պատիվը։ 1996թ. արժանացել է ՀՀ ՊՆ պատվոգրի և դիպլոմի։