Zark Foundation

Լուիզա Գալստյան

Լուիզա Գալստյան

Պարուսույց

Ծնվել է 1979թ. հունվարի 5-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի Ա.Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը: 1983-89թթ հաճախել է Երևանի մանկապատանեկան գեղագիտական կենտրոնի «Գորանի» ազգագրական երգի-պարի համույթ: 1990-96թթ պարել է «Հայասա-Արմեններ» անսամբլում: 1996-2004թթ աշխատել է Հայաստանի երգի-պարի պետական անսամբլում որպես պարուհի: 1997թ. ստեղծել է «Սմայլ» պարային ստուդիան, որը ղեկավարում է մինչ օրս: 2000-04թթ սովորել է Երևանի Ն.Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական ուսումնարանի պարարվեստի բաժնում: 2004-10թթ աշխատել է Երևանի Բ.Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոցում՝ որպես պարուսույց: 2010թ-ից աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ա.Սպենդիարյանի անվան ԵՄԴ» ՀՈԱԿ-ում՝ որպես պարի դասարանի դասատու: 2000թ-ից հանդիսանում է Վ.Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության անդամ: Բազմաթիվ բարեգործական համերգներով հանդես է եկել զորամասերում, ծերանոցներում, մանկատներում: 2017թ. «Սմայլ» պարային ստուդիայի հետ համերգային շրջագայության է մեկնել Լեհաստան՝ հայ-լեհական բարեկամության 650-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու և հայկական պարը ներկայացնելու համար: ՀՀ պաշտպանության նախարարության և մի շարք համերգային կազմակերպությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մարցանակների և հուշանվերների: 2009-13թթ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի՝ պարարվեստի պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: 2013թ. ՀՊԳՄ-ի կողմից պարգևատրվել է «Վանուշ Խանամիրյան» ոսկե մեդալով: