Հարութ Հարությունյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1910թ. ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը: 1913-14թթ սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1915թ. խաղացել է Կոստանդնուպոլսում, 1915-17թթ` Աբելյան-Արմենյան թատերախմբում: 1920թ. Մկրտիչ Ջանանի խմբի հետ շրջագայել է Անգլիայում: 1921-24թթ եղել է Փարիզի «Օդեոն», «Կոմեդի Ֆրանսեզ», 1933-34թթ` «Ատելյե» թատրոնների դերասան: 1936թ. տեղափոխվել է Երևան: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1936-41թթ և 1945-53թթ խաղացել է ԽՍՀՄ շրջանային թատրոններում, 1953-56թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Միլլեր), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար) և այլն: Նկարահանվել է նաև կինոյում` «Փախստականներ» (Հոլիվուդ, 1928թ.), «Գնչուներ» (Հոլիվուդ, 1930թ.), «Զանգեզուր» (ՀայՖիլմ, 1938թ.), «Քաջ Նազար» (ՀայՖիլմ, 1940թ.): 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: