Zark Foundation

Լևոն Մեսրոպ

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

17 հունվար, 1880 - 16 ապրիլ, 1960

Լևոն Մեսրոպյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է Սամաթիայի Սահակյան և Կեդրոնական վարժարաններում։ 1904թ. ավարտել է անգլիական Ռոբերտ քոլեջը: Նրա պատմվածքները, հեքիաթները, պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները տպագրվել են «Բյուրակն», «Արևելյան մամուլ» պարբերականներում, ազգագրական և տեղագրական հոդվածները՝ «Ռուսկոյե սլովո» և «Բաքու» թերթերում, աշխատակցել է ֆրանսահայ և ամերիկահայ, ինչպես նաև Թեհրանի ու Կովկասի հայերեն պարբերականներին։ Հրատարակված գործերից են՝ «Զարի», «Հաշիշին» (1939թ.), «Ֆրեր Հարթման և տատա Րոսթեմ», «Քերպելայի գիշերները» (1946թ.), «Կախարդող լեռը և ներգաղթող ձին» (1949թ.) վեպերը, «Մատաթ Րեիս» (1946թ.), «Օտարականը» (1959թ.) պիեսները, «Քուրդիստան և քուրդերը» (1957թ.), «1915. Աղետ և վերածնունդ», «Տեր Զոր» ուսումնասիրությունները։ Պարսկերենից հայերեն է թարգմանել Օմար Խայամի քառյակները («Օմար Խայյամ», 1923թ.)։ 1946թ. և 1954թ. մասնակցել է Հայաստանի գրողների համագումարներին։ Մահացել է Փարիզում: