Zark Foundation

Խաչատուր Կաֆայեցի

Խաչատուր Կաֆայեցի

Պատմաբան

21 հունիս, 1592 - 5 ապրիլ, 1659

Ծնվել է Կաֆա քաղաքում (այժմ՝ Թեոդոսիա): Եղել է քահանա: Աշխարհիկ անունը եղել է Խաչգռուզ: Կազմել է 1583-1658թթ ժամանակագրությունը, որը կարևոր սկզբնաղբյուր է 17-րդ դարի առաջին կեսին Ղրիմում կատարված պատերազմական գործողությունների, Ղրիմի խանության հասարակական ու տնտեսական կյանքի և հատկապես՝ ղրիմահայ գաղութի պատմության ուսումնասիրման համար: Գրված է ղրիմահայ բարբառով և կարևոր նշանակություն ունի հայ բարբառագիտության համար: Հավաքել, ընդօրինակել և կազմել է նաև միջնադարյան հայկական տաղերի ժողովածու, որտեղ զետեղված են շուրջ երկու տասնյակ ժողովրդական երգեր (Մնացականյան Ա., Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, 1956թ.): Վերջիններիս ընդօրինակությունը մեզ հասած ամենահին հավաքածուն է: Ժամանակագրության հեղինակային բնագիրը և տաղերի այդ ինքնագիրը պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Ժամանակագրությունը հրատարակվել է հայերեն (Մանր ժամանակագրություններ, հ.1, 1951թ.) և գերմաներեն («Acta Orientalia Academia Scientiarum Hungaricae», 1975թ.): Մահացել է Կաֆա քաղաքում (այժմ՝ Թեոդոսիա):