Հանրագիտարան

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻ

Կրթական գործիչ

Ծնվել է Կեսարիայում (այժմ՝ Թուրքիայում): Երիտասարդ տարիներն անց է կացրել Կիպրոսի Սբ. Մակարվանքում, ապա մեկնել Երուսաղեմ, Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Էջմիածին: Աշակերտել է Գրիգոր Դարանաղցուն, Գրիգոր Կեսարացուն, Մովսես Սյունեցուն, Մելիքսեթ Երևանցուն, ստացել աստվածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել Դավիթ Անհաղթի երկերը, ծանոթացել Արիստոտելի, Պլատոնի ուսմունքներին: Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Սբ. Ամենափրկիչ վանքում (վանահայր 1620-1646թթ) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք: Հիմնել է դպրոց, գրադարան, հավաքել Հայաստանից և այլ տեղերից բերված ձեռագիր գրքեր: Նրա սաներից էին Հակոբ Ջուղայեցին, Ոսկան Երևանցին, Հովհաննես Ջուղայեցին և ուրիշներ: Հեղինակել է կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործեր: 1630թ. Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ փիլիսոփա և քերական Սիմեոն Ջուղայեցու հետ մեկնել է Լվով՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի և համայնքի միջև ծագած վեճերը հարթելու: Վերադառնալով Նոր Ջուղա՝ 1638թ. հիմնել է Իրանի առաջին տպարանը: Մահացել է Նոր Ջուղայում (այժմ՝ Իրանում), թաղված է Սբ. Ամենափրկիչ վանքի տաճարում: