Հանրագիտարան
ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 8-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1988թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1999թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Ֆրանսիայի անկախ արվեստագետների միության անդամ: 1992թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա և այլն): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1997թ., 2002թ., 2007թ.), Փարիզում (2001թ., 2003թ.), Մոնրեալում (2008թ.): Աշխատանքների մեծ մասը գտնվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Կանադայի, Լիբանանի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում: