Հանրագիտարան
ԽԱՉԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1956թ. հուլիսի 26-ին, ՀՀ Արարատի մարզի Այգավան գյուղում: 1980թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ Ա.Ծատուրյանի դասարանը, 1987թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչություն բաժինը (դասախոսներ՝ Մասիս Գրիգորյան, Ստեփան Անդրանիկյան, Ռաֆայել Բաբայան): 1981-84թթ, միաժամանակ, ավարտել է հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետը և ստացել ժուռնալիստի որակավորում: Հայաստանի նկարիչների միության, 1993թ-ից՝ «Մոմիկ» մշակութային միության անդամ է: 1987-93թթ աշխատել է ՀՀ Արարատ քաղաքի արվեստի դպրոցում՝ որպես կերպարվեստի դասատու, 1998-99թթ եղել է Արարատի ցեմենտի գործարանի նկարիչը: 2015թ-ից նկարչություն է դասավանդում Արարատ քաղաքի Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցում: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1997թ., 2000-03թթ, 2011-12թթ): Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Ինքնանկար», 1999թ., «Լիլիյա», 1999թ.), տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: