Zark Foundation

Խորեն Հարությունյան

Խորեն Հարությունյան

Դերասան

24 հուլիս, 1891 - 22 մայիս, 1952

Ծնվել է Ախալքալակում: Բեմական գործունեությունն սկսել է 1911թ.՝ Զուբալովի անվան ժողովրդական տան թատրոնում: 1910-20-ական թվականներին Հովհաննես Աբելյանի, Հովհաննես Զարիֆյանի և այլոց խմբերի հետ խաղացել է Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Մայսուրյան-Զարիֆյան խմբի հետ՝ Պարսկաստանում, սովետական իշխանության տարիներին՝ Թբիլիսիի, Լենինականի և Կիրովականի թատրոններում: Նրա դերասանական տաղանդը բազմակողմանիորեն դրսևորվել է Բաքվի Լ.Երամյանի անվան թատրոնում, ուր աշխատել է 1935-49թթ և ստեղծել է կերպարներ, որոնք աչքի են ընկել ողբերգականի և կատակերգականի սերտ ներդաշնակությամբ: Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Նար-Դոսի «Սպանված աղավնին» (Թուսյան), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Սուլեյման), Վուրղունի «Վագիֆ» (Կաջար), Ջ.Զաբարլիի «1905 թվին» (Էյվազ) և այլն: 1943թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ստեփանակերտում: