Հանրագիտարան

ԿԱՐԱՊԵՏ ԲԱՂԻՇԵՑԻ

Բանաստեղծ, տաղասաց

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բաղեշ քաղաքում: Եղել է վարդապետ: Նրան երբեմն շփոթել են նույնանուն այլ անձնավորությունների հետ: Հայտնի է «Ողբ ի վերայ արշաւանաց շահ Իսմայելի» ստեղծագործությամբ, գրված 1513թ.: Պահպանվել է ինքնագիրը (միակ օրինակը)., որը գտնվում է Մադրիդում: «Ողբ»-ի նյութը պարսից շահ Իսմայելի պատերազմներն են Հայաստանում քրդական ցեղերի դեմ: Նկարագրված են Բաղեշի բերդի գրավումը 1511-12թթ ձմռանը և հայերի տառապանքներն այդ պատերազմում: Ողբը արժեքավոր է առավելապես պատմական առումով: