Zark Foundation

Կարապետ Նշանյան

Կարապետ Նշանյան

Գեղանկարիչ

30 մարտ, 1861 - 5 հունվար, 1950

Շառլ Նշանյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսում: Հինգ տարի սովորել է Նեապոլի Գեղեցիկ արվեստների դպրոցում` աշակերտելով Դոմենիկո Մորելլիին: Որոշ ժամանակ աշխատել է Կ.Պոլսում, ապա բնակվել Բաքվում, Թիֆլիսում և Վլադիկավկազում, մասնակցել ցուցահանդեսների: Բաքվում և Վլադիկավկազում կատարել է նկարներ եկեղեցիների համար, ինչպես նաև ստեղծել մասնավոր անձանց դիմանկարներ: 1906թ-ից հաստատվել է Փարիզում, որտեղ հաճախել է Ժուլիան ակադեմիա: Ստեղծագործություններից են` «Մշեցիների հարսանիքը», «Պոլսեցի հայը», «Եգիպտացի պարուհին», «Թուրք երաժիշտը», «Դերվիշը», «Պանդուխտի նամակը» (1897թ., ՀԱՊ) և այլն: Մահացել է Փարիզում: