Zark Foundation

Կարապետ Տեր-Սահակյան

Կարապետ Տեր-Սահակյան

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

27 հունիս, 1882 - 24 ապրիլ, 1915

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում: Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1901թ-ից՝ վարդապետ, 1906-08թթ՝ «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1914-15թթ՝ Տրապիզոնի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, դրամաներ։ Ղևոնդ Ալիշանիմահից հետո հրատարակել է նրա «Հայաստան, յառաջ քան զլինելն Հայաստան» (1904թ.) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Նրա պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» (հ.1-2, 1905թ.) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է 6-12-րդ դարերի Բյուզանդական կայսրության հայազգի 12 կայսրերի։ Նրանց մեծ մասի ազգային պատկանելության հետ կապված տեղեկությունները քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի 6 հայ հավակնորդներ (7-9-րդ դդ), ութ հայ կայսրուհիներ (8-13-րդ դդ), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ ուրվագծել է հայ բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը։ Դարձել է Հայոց ցեղասպանության զոհ, սպանվել է Տրապիզոնում: