Հանրագիտարան

ԿԱՐԱՊԵՏ ՓԱՓԱԶՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է 19-րդ դարի արևմտահայ առաջին կոմպոզիտորներից և դիրիժորներից։ Կենսագրական հավաստի տեղեկություններ քիչ են պահպանվել։ Հայտնի է, որ 1846-66թթ աշխատել է Կ.Պոլսի հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոն-կրկեսի (Արամյան թատրոն) հիմնադիր Հովհաննես Գասպարյանի հետ և եղել է «Հարավյան թատրոնի» նվագախմբի ստեղծողը։ Թատերական ներկայացումներում օգտագործել է իր գրած քայլերգերը և այլ ստեղծագործություններ (չեն պահպանվել), ինչպես և ուրիշ հեղինակների գործեր։ «Արամյան թատրոնի» կազմում մասնակցել է 1849-51թթ Թիֆլիսում, Նախիջևանում, Թավրիզում, Երևանում, Էջմիածնում կայացած հյուրախաղային ներկայացումներին, դրանց համար տեղական երաժիշտներից ստեղծել երաժշտախմբեր։ Մահացել է Կոստանդնուպոլսում: