Հանրագիտարան
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆ
Մարզական մեկնաբան
Ծնվել է 1970թ. ապրիլի 26-ին, Վրաստանի Ախալքալակ քաղաքում: 1986թ. ավարտել է տեղի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1993թ.՝ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետը: Մինչ 1995թ. ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում զբաղվել է գործարարությամբ: 1995-99թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 1995թ-ից աշխատանքի է ընդունվել Հայաստանի պետական հեռուստաընկերությունում: Նախ աշխատել է «Նորք» հեռուստաալիքի «Լուրեր» լրատվական ծրագրում, իսկ 1996-2016թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայում` որպես ավագ լրագրող և մեկնաբան, 2016-20թթ՝ սպորտի բաժնի ղեկավար: 2005թ-ից սպորտային ժուռնալիստիկա է դասավանդում Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Եղել է Հայաստանի Դարցի ֆեդերացիայի նախագահը, 2002-19թթ՝ Ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2007-14թթ՝ «Ուլիս» ֆուտբոլային թիմի մամուլի քարտուղարը: 2020թ. նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի, 2010թ.` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ Երրորդ Արշակունի» ոսկե մեդալի 2016թ.՝ Հայաստանի, 2019թ.՝ Արցախի «Երախտագիտություն» մեդալի: