Հանրագիտարան
ԿԱՐԼԵՆ ՌՈՒԽԻԿՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետը: 1961թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1963թ-ից Երևանում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Նկարչի «Բանվորուհու դիմանկար» (1973թ.) կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ճապոնիայի, Կանադայի մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում: