Zark Foundation

Կոնստանտին Կոզմանով

Կոնստանտին Կոզմանով

Դերասան

Ծնվել է 1986թ. փետրվարի 12-ին, ՀՀ Կապան քաղաքում: 2003-07թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2007թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` «Գիշեր Երզնկայի վրա» (Ոստիկան, Իտալացի, պարի ուսուցիչ), «Բրեմենյան երաժիշտներ» (Զինվոր, ավազակ), «Բուրատինոյի արկածները» (Առլեկին, ոստիկան շուն), «Մատյուս և Մաթիլդա» (Մատյուս), «Մանուկը և Կառլսոնը» (Կառլսոն) և այլն: Սովորել է նաև Հայաստանի Երգի պետական թատրոնի ստուդիայում` որպես էստրադային երգիչ, հիմնականում` ռուսական շանսոն ոճում: Նկարահանվել է հեռուստասերիալներում, ֆիլմերում` «Տաքսի, էլի լավա» (2008թ.), «Խաչագողի հիշատակարան» (2010թ.), «Դուռը բաց» (2011թ.), «Ամերիկյան մի պատմություն», «Բրավո վիրտուոզ» (երկուսն էլ` 2015թ., հայ-ֆրանսիական):