Հանրագիտարան
ՀԱԿՈԲ ԱՆԱՆԻԿՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1939թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1940թ. ընդունվել է Մոսկվայի դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտ: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1947-66թթ եղել է Լենինականի քաղաքային թանգարանի տնօրենը: 1952թ. էքստերն կարգով ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է բնապատկերներ` «Լենինական» (1940թ., ՀԱՊ), «Երդում» (1947թ.), «Տեսարան Մանթաշից» (1959թ.), «Կառնուտ գյուղը» (1962թ.), «Աշունը Ձաջուռի սարերում» (1963թ.), դիմանկարներ՝ «Երկաթուղային Կիրակոսյանը» (1949թ., ՀԱՊ), «Աղջիկը ծառի տակ» (1960թ.), «Ծեր կոշկակարը» (1971թ., ԺԱԹ), «Պոլոզ Մուկուչը» (1973թ., ԺԱԹ) և այլն: 1940թ-ից մասնակցել է հանրապետական, իսկ ավելի ուշ՝ համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Հայաստան, Ռուսաստան, Չեխոսլովակիա, Լեհաստան, Արգենտինա, Մոնղոլիա): Դասավանդել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի տարբեր մարզերի մշակույթի տներում: 1978թ. Երևանում կազմակերպվել է նկարչի ցուցահանդեսը: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: Մահացել է Երևանում: