Հանրագիտարան

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է Կեսարիայի գավառի Չոմախլու գյուղում: 1915թ., դեռևս չավարտած տեղի Խրիմյան վարժարանը, ընտանիքի հետ ընկել է տարագրության ճանապարհի վրա, որի ընթացքում սովից ու տանջահարությունից մահացել են մայրը ու երկու քույրերը: Հայրը, նախքան աքսորվելը, վախճանվել էր գյուղում: 1918թ. հանգրվանել է Երուսաղեմի հայկական Ժառանգավորաց վարժարանում, որը վերածվել էր որբանոցի: 1920թ. հաստատվել է ԱՄՆ-ում: 1928թ. աշխատել և հետևել է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներին: ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիներից հանդես է եկել նախ որպես երգիչ` կատարելով հատկապես Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի մշակած բացառապես ժողովրդական ստեղծագործությունները, որոնք 1947թ., Նյու Յորքում, իր կողմից հրապարակ են հանվել ձայնապնակներով` «Հայ երգ» վերտառությամբ: Գրողի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1923թ., «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում` Յ.Յ.Ա. ստորագրությամբ: Տպագրվել է նաև Մաժակցի գրական կեղծանունով: 1936թ-ից հանդես է եկել «Նոր գիր» գրական հանդեսում, տպագրել արձակ և չափածո ստեղծագործություններ, գրական-քննադատական տեսություններ: «Անդաստան» (1946թ., Բոստոն) բանաստեղծությունների գիրքը արտացոլում է հայրենի հողից կտրված հայի տվայտանքը: Նրա «Հովակիմի թոռները» (1965թ., Բեյրութ, 1974թ., Երևան), «Հովակիմի թոռնորդիները» (1982թ., Բեյրութ), «Տօ, լա’ճ տնավեր» (1986թ., Բեյրութ) վեպերը սփյուռքահայ արձակի նվաճումներից են: Գրել է նաև «Կոմիտաս վարդապետ եւ հայ երգը» (1962թ., Բեյրութ) աշխատությունը, Հայաստանի կյանքն ու մշակույթը ներկայացնող երկեր` «Քարի և հողի պատմութիւն» (1969թ., Բեյրութ), «Պարոյր Սեւակի հետ» (1971թ., Բեյրութ): 1990թ. Լոս Անջելեսում հրատարակել է «Ո՞ւր, Վահրամ» ժողովածուն: 1983թ. արժանացել է հայ եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշանին: Մահացել է ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում: