Հանրագիտարան
ՀԱԿՈԲ ԹՈՐԳՈՄՅԱՆ
Բաս-կիթառահար
Ծնվել է 1985թ. փետրվարի 9-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը: 1998-2001թթ սովորել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դասական կիթառի դասարանում, 2001-05թթ` Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական բաժնում: Եղել է տարբեր ռոք խմբերի անդամ` «Another Story», «Perception Way», «The Band», «Դեղ», Է.Վ.Ա., «Scream of silence» և այլն, համագործակցել է մի շարք երգիչների և երաժիշտների հետ` Նարեկ Գևորգյան, Աղվան Պապոյան, Սուրեն Առուստամյան, Եվա Սուջյան, Նարինե Դովլաթյան, Սուսաննա Պետրոսյան, Սրբուհի Սարգսյան, ՀՏ Հայկո, Ռոլանդ Գասպարյանև այլք: Մասնակցել է բազմաթիվ երաժշտական փառատոների, մրցանակաբաշխությունների, հեռուստանախագծերի, նվագել է երևանյան գրեթե բոլոր ակումբներում: «Room 118» էթնո-ջազ խմբի հետ հանդես է եկել համերգներով Երևանում և ՀՀ մարզերում ու ձայնագրվել խմբի առաջին կատարումում: Մասնակցել է Վարդան Պետրոսյանի երաժշտական ներկայացմանը և «Ոսկե Կիթառ» փառատոնին, որտեղ արժանացել է պատվոգրի: