Հանրագիտարան
ՀԱԿՈԲ ԻՇԽԱՆՅԱՆ
Քանդակագործ
Ծնվել է 1938թ. հուլիսի 27-ին, Կահիրեում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: 1964թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նույն թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1968թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մինչև 1977թ. դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1977թ. տեղափոխվել է ԱՄՆ: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Բուլղարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել ԱՄՆ-ում (1988թ., 1994թ.): Աշխատանքներից են՝ «Երաժշտություն» (բրոնզ, 1962թ.), «Մկրտիչը» (գրանիտ, 1963թ.), «Նետաձիգ» (արճիճ, 1963թ.), «Անահիտ» (տուֆ, 1964թ.), «Եվա» (տուֆ, 1964թ.), «Էրեբունի» (տուֆ, 1964թ.), «Ցողիկ» (գրանիտ, 1965թ., Հանրապետական 2-րդ փառատոնում առաջին տեղ և ոսկե մեդալ), «Կարմիր կինը» (գիպս, 1966թ.), «Ծնունդ» (խառը տեխնիկա, 1967թ.), «Նունե» (բրոնզ, 1967թ.), «Երիտասարդ հնէաբանը» (բրոնզ, 1968թ.), «Հաղթողը» (բրոնզ, 1969թ.), «Մայրություն» (1970թ.), «Երիտասարդություն» (վարդագույն մարմար, 1972թ.), «Խաղաղություն նորելուկին» (բրոնզ, 1974թ.), «Տիկինը» (գիպս, 1975թ.), «Աղավնիներ» (խեցեգործություն, 1976թ.), «Արծիվ» (խառը տեխնիկա, 1978թ.), «Ծնողներս» (խառը տեխնիկա, 1984թ.), «Սեր» (խառը տեխնիկա, 1984թ.), «Երազանք» (խառը տեխնիկա, 1984թ.), «Համբույր» (Կրաքար, 1986թ.), «Երկրաշարժ» (Կրաքար, 1988թ.), «Գարուն» (կրաքար, 1988թ.), «Թինա» (պլաստիկ ձուլվածք, 2002թ.), «Տատու» (պլաստիկ ձուլվածք, 2002թ.), «Բարբարա» (պլաստիկ ձուլվածք, 2003թ.), «Թավջութակ» (պլաստիկ ձուլվածք, 2007թ.), «Կիթառ» (պլաստիկ ձուլվածք, 2007թ.), «Տիրամայր» (պլաստիկ ձուլվածք, 2007թ.), «Առաջին օրվա ծրարներ» (գրաֆիկական շարք) և այլն: Գործերից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և մասնավոր հավաքածուներում: