Հանրագիտարան

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1952թ. սեպտեմբերի 3-ին, ՀՀ Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1969թ. ավարտել է ՀՀ Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1973թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է ՀՀ Ապարանի շրջանի Բուժական գյուղում: 1979թ. աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա` «Գարուն» ամսագրում: 1991-95թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարը: Հրատարակվել են նրա «Թռիչքների երկինք» (1981թ.), «Ցնծության պահեր» (1984թ.), «Երգասացություն» (1988թ.), «Գիրք ծաղկման» (1992թ.), «Բանաստեղծություններ» (2005թ.), «Լույս զվարթ» (2009թ.), «Յոթներորդ որսորդություն» (2013թ.), «Գրառումներ» (2015թ.), «Շարական» (2017թ.) գրքերը: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն: Թարգմանել է Յոհաննես Բոբրովսկու «Ժամանակը ցանկապատի վրա» (1980թ.), Ռայներ Մարիա Ռիլկեի «Բանաստեղծություններ» (1982թ.), Թոմաս Մանի «Բուդենդրոոկներ» (1986թ.), Ֆրիդրիխ Նիցշեի «Չարից և բարուց անդին» (Չաստվածների մթնշաղ» 1992թ.), «Զվարթ գիտությունը» (2005թ.), «Այսպես խոսեց Զրադաշտը» (երրորդ վերամշակված հրատարակություն, 2008թ.), «Ողբերգության ծնունդը, Վագներ դեպքը» (Չաստվածների մթնշաղ, 2013թ.), Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Բանաստեղծություններ» (2002թ.), Գեորգ Թրակլի «Բանաստեղծություններ» (2007թ.) գրքերը: Արժանացել է Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» մրցանակի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2016թ. նրա «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: