Zark Foundation

Հակոբ Փափազյան

Հակոբ Փափազյան

Քանդակագործ

27 հունիս, 1878 - 27 օգոստոս, 1957

Ջեք Փափազյան
Ծնվել է Թուրքիայի Բրուսա (Բուրսա) քաղաքում: Սովորել է Իզմիրի Ազգային, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում։ 1898թ. ավարտել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժինը, ապա երկու տարի կատարելագործվել Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ 1900թ. մեկնել է Նյու Յորք, որտեղ, համագործակցելով քանդակագործ Ֆ.Մարտինիի հետ, ստեղծել է Սբ. Բարդուղիմեոս եկեղեցու, Հալլ օֆ Ռեքորդզ և այլ շենքերի քանդակները։ 1908թ-ից ապրել և ստեղծագործել է Իզմիրում։ 1922թ., Իզմիրի աղետից հետո, ընտանիքով տեղափոխվել է Նյու Յորք, զբաղվել դեկորատիվ քանդակագործությամբ, մասնակցել է Նյու Յորքի Շրջանային դատարանի, Վաշինգտոնի Արխիվների շենքի քանդակազարդմանը։ Հեղինակել է նաև խորհրդանշական արձաններ («Անթև հաղթանակ», «Ամերիկայի ոգին»), հին արևելյան թեմաներով փոքրաչափ հարթաքանդակներ («Շաբայի թագուհին», «Շեհերազադե» և այլն)։ Նրա «Հավիտենական պայքար» խմբաքանդակը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է Նյու Յորքում: