Zark Foundation

Համբարձում Գրիգորյան

Համբարձում Գրիգորյան

Կոմպոզիտոր

9 մայիս, 1893 - 28 հուլիս, 1976

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: 1913թ. ավարտել է Ատրպատականի թեմական-կենտրոնական դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո (1914-18թթ), տեղափոխվել է Սալմաս և Ուրմիա, որտեղ սկսել է զբաղվել Հայոց Ցեղասպանության (1915թ.) ճանաչման հարցերով: Մինչ 1923թ. պաշտոնավարել և դասավանդել է Ղազվինի հայկական ազգային դպրոցում: 1923թ. մի խումբ հայ ուսանողների հետ հրավիրվել է Պրահա, որտեղ շարունակել է ուսումը Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցում: 1924-27թթ սովորել է Փարիզի Երգեցողության դպրոցում (Schola Cantorum)՝ աշակերտելով Վենսան դ’Էնդիին: Ուսանել է նաև Սորբոնի համալսարանում: 1927թ. շարունակել է երաժշտական-մանկավարժական գործունեությունը Ռեշտում, ապա` Թեհրանում, ուր 1928թ. հիմնել է «Կոմիտաս» երգչախումբը, որը ղեկավարել է մինչ 1969թ.: Գրել է ավելի քան 200 հայկական երգ, խմբերգ, պարերգ, արևելյան-պարսկական էսքիզներ: Արժանացել է Իրանի թագավորի ոսկե մեդալին և Կիլիկիայի թեմի առաջնորդի Մ.Մաշտոցի անվան ոսկե մեդալին: Մահացել է Թեհրանում: