Հրանտ Թեքեյան
Ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Հաճախել է տեղի Թ.Բերանժիեի արվեստանոց: 1933թ. հաստատվել է Փարիզում: 1935թ. հիմնել է «Նկարչություն և պոեզիա», ապա` «Նոր սերունդ» խմբակցությունները, 1949թ.` «Օնիրիստ» խմբավորումը: 1934թ. հեղինակել է «Հրեշտակը ծաղիկների հետ» գործը: Պատկերել է հրեշտակակերպ պատկերներ ու աղջիկներ: Նրա գեղագիտական կարգախոսը եղել է անդրադարձ ավանդույթներին ու բնությանը: 1933թ., 1944թ., 1952թ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, 1941թ.` Մարսելում: 1949թ. Փարիզի Կլեբեր սրահում մասնակցել է «Ժամանակակից ռոմանտիզմը» ցուցահանդեսին: Գործերից պահվում են Փարիզի արդի արվեստների, Մարսելի, Ռեննի, Ալժիրի, Բելֆորի թանգարաններում: Մահացել է Փարիզում: