Zark Foundation

Հասմիկ Ժամկոչյան

Հասմիկ Ժամկոչյան

Դերասանուհի

28 հունիս, 1928 - 15 մայիս, 2011

Ասյա Ժամկոչյան
Ծնվել է Վրաստանի Կասպիի շրջանի Քսանի գյուղում: 1940թ-ից եղել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանուհի: Կերտել է հիմնականում կատակերգական-բնութագրական կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), «Քանդած օջախ» (Շուշան), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Շտրալ), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լեդի Միլֆորդ) և այլն: 1978թ. նկարահանվել է «Արևիկ» ֆիլմում: 1984թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.` Վրաստանի Պատվո մեդալի: Մահացել է Թբիլիսիում: