Ծնվել է 1989թ. հունվարի 29-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Պ.Սևակի անվան միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2008-12թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, ավարտել է նաև մագիստրատուրան: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գ.Լորկայի «Արյունոտ հարսանիք», Ջ.Սելինջերի «Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ», Է.Հեմինգուեյի «Փղերն ինչպես սպիտակ բլուրներ», Լ.դե Վեգայի «Պարտիզպանի շունը», Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Ա.Խանդիկյանի, L.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ sucide» (Առլեկին) և այլն: 2010-14թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 2013-14թթ բեմական շարժում է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում 2014թ. տեղափոխվել է Շվեյցարիա: 2015թ-ից աշխատում է Լոզանի օպերային թատրոնում, որտեղ խաղացել է «Les mamelle de Tirésias» ներկայացման մեջ: Հյուրախաղերով եղել է Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում: