Zark Foundation

Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյան

Թարգմանիչ

27 դեկտեմբեր, 1896 - 30 մարտ, 1974

Ծնվել է Հայաստանի Տավուշ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1918թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1917թ. եղել է այդ դպրոցի տպագիր թերթի («Նոր սերունդ») խմբագիրը։ 1918-22թթ ուսուցչություն է արել Աբխազիայի Հայկական Աթարա, Կալդախոր գյուղերում և Սուխում քաղաքում, 1922-23թթ՝ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան)։ 1927թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետի հինգերորդ կուրսը։ 1927-56թթ որպես գրական աշխատող, ոճաբան և թարգմանիչ աշխատել է «Մաճկալ» (հետագայում՝ «Սոցիալիստական գյուղատնտեսություն»), «Աշխատանք», «Բատրակ», «Հայաստանի աշխատավորուհի», «Խորհրդային Հայաստան», «Կուսաշխատող», «Պարտիական կյանք» (հետագայում՝ «Լենինյան ուղիով») թերթերում ու ամսագրերում և Երևանի ռադիոկոմիտեում։ Նրա թարգմանությամբ լույս է տեսել շուրջ 90 գիրք: Ուշագրավ են Մ.Գորկուց, Ա.Չեխովից, Մ.Շոլոխովից, Ա.Ֆադեևից, Վ.Կատաևից, Բ.Պոլեոյից կատարած նրա թարգմանությունները: 1944թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ռուսերենից թարգմանել է նաև Վ.Հյուգոյի «Իննսուներեքը» (1938թ.), Ե.Տարլեի «Նապոլեոն»-ը (1941թ.), Դ.Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»-ն (1948թ.), Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը» (1958թ.), Ռ.Հագգարդի «Մոնթեսումայի դուստրը» (1969թ.) և այլ գործեր: 1973թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: