Հանրագիտարան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1951թ. օգոստոսի 29-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանիարվեստանոցում: 1973թ. խաղացել է Խրեստակովի դերը Գոգոլի «Ռևիզորը» ներկայացման մեջ` որպես դիպլոմային աշխատանք և նույն թվականից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է ավելի քան 150 դեր մի շարք ներկայացումներում, հեռուստաներկայացումներում, ֆիլմերում: Խաղացած ներկայացումներից են` Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (Թոմ Սոյեր), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Ֆիգարո), Մ.Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» (Ջեյմս Արամյան), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Մասիսյանց), «Խաթաբալա» (Իսայի), Ե.Օտյանի «Ընկեր Փանջունի» (Փանջունի), Ա.Քալանթարյանի «Մեր բակի մարդիկ» (Սահակ), Վ.Շեքսպիրի «Ամեն ինչ լավ է, թե լավ է վերջանում» (Ծաղրածու), «Ջոն արքա» (Ջորջ 6-րդ), Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» (Հարրի), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Խոր), Ն.Դուրյանի «Նեմերսիս» (Սողոմոն Թեհլերյան) և այլն: 1979թ-ից նկարահանվել է ֆիլմերում, որոնցից են` «Կյանքի լավագույն կեսը» (1979թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Գիքորը» (1982թ.), «Բախում» (1984թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.), «Արահետ» (2005թ.), «Որոգայթ» (2015թ.) և այլն: 1998թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ նկարահանվել է առաջին հայկական հեռուստասերիալում` «Երևակայական խաղ կամ ֆորդ»: 2007թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում` «Որոգայթ» (2009թ.), «Ժառանգներ», «Հաջողակը», «Լիալուսին», «Եզրագծից այն կողմ» և այլն: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ. Արցախի «Մայրություն» հ/կ-ի կողմից` «Մայրական երախտագիտություն» հուշամեդալի, 2012թ.` Երկրապահի շքանշանի, 2017թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի: