Հանրագիտարան
ՀԵՆՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ
Գրաֆիկ
Ծնվել է 1952թ. փետրվարի 10-ին, ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: 1975թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը: 1975-81թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնում: 1985թ-ից մասնակցել է միջազգային և հանրապետական ցուցահանդեսների` գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներով: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1981-96թթ դասավանդել է ՀՀ Բերդ քաղաքի արվեստի դպրոցում: Նկարչի աշխատանքներից շատերը գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իրան, Ռուսաստան և այլն):