Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1951թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1951թ-ից եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի օպերատոր: 1977թ-ից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի ինստիտուտում: Նկարահանած ֆիլմերից են` «Երջանկության օրը» (1963թ.), «Ս. քաղաքում» (1966թ.), «Սալյուտ, Մարիա» (1970թ.), «.... և այլ պաշտոնական անձինք» (1976թ.), «Գիտեմ միայն ես» (1986թ.), «Ռաֆերտի» (1980թ.), «Սիրանո դը Բերժերակ» (1989թ.), «Էլիքսիր» (1995թ.) գեղարվեստական կինոնկարները, «Անյուտա» (1982թ.) և «Չապլինիանա» (1985թ.) ֆիլմ-բալետները: Արժանացել է մի շարք մրցանակների և մեդալների: 1966թ. Մոսկվայում դարձել է Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր: 1976թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1984թ.` ՌԴ Պետական մրցանակի, 2002թ.` Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակին` «Ծաղրածուն» ֆիլմի համար: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: