Zark Foundation

Հերմինե Նավասարդյան

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1967թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանի Լեռնաձոր գուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզում): Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ‎ֆակուլտետը, ուսանել լրագրություն ԵՊՀ-ում և անգլերեն` Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2012թ-ից՝ ՀԳՄ միջազգային գրական կապերի բաժնի ղեկավարը։ Նրա հոդվածները տպագրվել են հանրապետական և արտերկրյա թերթերում և ամսագրերում։ Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, բոսներեն, սերբերեն և ռումիներեն։ Մասնակցել է միջազգային գրական ընթերցումների։ 2003թ. հրատարակվել է նրա «Լուսածերպեր» ժողովածուն: Գերմաներենից թարգմանել է Յ.Յանկովսկու, Լ.Անանյանի «Աննան և Արմենը» գերմաներեն-հայերեն մանկական գիրքը (2011թ.) և «Վերջապես անցան սառը օրերը» սաքսոն-անհալթյան պոեզիան (2012թ.)։