Zark Foundation

Հերմինե Ստեփանյան

Հերմինե Ստեփանյան

Հաղորդավար

Ծնվել է 1984թ. հունիսի 23-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2001-06թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի, իսկ 2002-04թթ` Երևանի պետական Համազգային թատրոնի ստուդիայում: 2002-08թթ աշխատել է «Հայրենիք» հեռուստաընկերությունում` որպես հեղինակ, սցենարիստ և հաղորդավար, 2009թ.` «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: 2008-09թթ և 2010-14թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար և սցանարիստ: Վարել է «Մենք ենք, մեր հայերը» հաղորդումը: 2013-14թթ նույն հեռուստաընկերությունում եղել է «MIX-եր» խոհանոցային հաղորդաշարի հաղորդավարն ու սցենարիստը: Նկարահանվել է «Սպիտակ» (2018թ.) ֆիլմում: 2014թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ մինչև 2018թ. վարել է «Առավոտ լուսո» հաղորդումը: 2018թ-ից վարում է «Կեսգիշերն անց» հաղորդաշարը: