Հանրագիտարան
ՀՈԲՈՍ ԱՊԵՐ
Մանկագիր, բանաստեղծ
Ծնվել է Հայաստանի Կոտայքի գավառի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ) Արամուս գյուղում: Նրան Հոբոս Ապեր գրական անունով է կնքել Խնկո Ապերը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որից հետո զբաղվել է մանկավարժությամբ: Ալավերդիում, Իջևանում, Վանաձորում եղել է դպրոցական տեսուչ: 1931-32թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրական ստուդիայում: Աշխատել է նաև Ղուրդուղուլու (այժմ՝ Արմավիր) «Բոլշևիկյան տեմպով» շրջանային թերթի խմբագրությունում։ Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Աղբյուր»-ը (Մոսկվա, 1974թ.): Հրատարակվել են նրա «Գարնան կանչը», (1958թ.), «Մրջյունն ու մուկը» (1959թ.), «Դեղձանիկ» (1963թ.), «Այս առավոտ», (1968թ.), «Մուրճն ու մեխը», (1971թ.), «Առնետ փեսացուն», (1971թ.), «Արևի տունը», (1975թ.), «Արտուտիկի երգը» (1982թ.), «Արևն ու ցողը» (բանաստեղծություններ, չափածո, հեքիաթ 1990թ.) և այլ գրքերը: Մահացել է Երևանում: