Հովիկ Հովհաննիսյան
Ծնվել է 1956թ. նոյեմբերի 23-ին, Երևանում: Կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի ամուսինն է: 1978թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1978թ-ից աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների համակարգում: 1987-2004թթ եղել է Հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագիրը: 1991թ-ից Հայաստանի գրողների, 1995թ-ից` ժուռնալիստների միությունների անդամ է: 2001-04թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը, 2001-06թթ` Երևանի պետական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, 2004-06թթ` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը: 2007թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնում: 2009թ-ից Երևանի Հ.Շարամբեյանիանվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրենն է: Հեղինակել է տասնմեկ բանաստեղծական ժողովածու, բազմաթիվ հոդվածներ, խոհագրություններ, ակնարկներ, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, նրա սցենարներով ու տեքստերով նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր, նրա տեքստերով գրվել են բազմաթիվ խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ: Իրանում թարգմանել և պարսկերեն հրատարակել է «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն: 2015թ. լույս է տեսել գրողի «Անժամանակություն» բանաստեղծությունների ժողովածուն: Արժանացել է «Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» ոսկե մեդալի, «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2011թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: