Ծնվել է Թիֆլիսում: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատանքներից են` Վ.Լենինի (1968թ., փայտ) դիմաքանդակը, «Երևանի սառը ջուրը» («Ջուր ծախող տղան», 1970թ., բրոնզ, Երևան), Ա.Ս.Գրիբոյեդովի արձանը (1974թ., բրոնզ, Երևան) կոմպոզիցիոն քանդակները, Ստեփան Շահումյանի կիսանդրին (1972թ., փայտ) և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: