Ծնվել է 1969թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում: Ռեժիսոր Մարինե Զաքարյանի ամուսինն է: Կինոռեժիսուրա է ուսանել Երևանի Խ.Աբովյանիանվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1993թ. նկարահանել է առաջին` «Ես համարձակվում եմ մտաբերել» ուսանողական ֆիլմը: 2005թ. հիմնադրել է «Պարալլելս ֆիլմ» կինոընկերությունը` իր առաջին խաղարկային «Խճճված զուգահեռներ» ֆիլմի արտադրության համար: 2009թ. էկրան բարձրանալով` ֆիլմը ցուցադրվել է շուրջ 30 երկրներում, մասնակցել բազմաթիվ փառատոների, շահել մրցանակներ: Որպես սցենարիստ հանդես է եկել նաև «Դուշկո» (1999թ.), «Սապատ և թևեր» (1988թ.) նախագծերում: Վերջինս արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության մրցանակին: 2001թ. նկարահանել է «Մեր փոքրիկը մեծանում է» ֆիլմը: 2013թ. եղել է Մ.Զաքարյանի «Փասիանի որսորդը» ֆիլմի պրոդյուսերը: Որպես պրոդյուսեր աշխատում է «Կիսալուսնի ծովածոցը», որպես կո-պրոդյուսեր` «Կորած թռչուններ», որպես պրոդյուսեր և ռեժիսոր` «Լուսավոր շրջան» միջազգային կինոնախագծերում: